Հետևեք մեզ։

Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել Բաքվում պահվող հայորդիների հարցը ևս մեկ անգամ հնչեցնելու համար․ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ նախագահ (լուսանկարներ)

21:30, 09 մայիս 2025
Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել Բաքվում պահվող հայորդիների հարցը ևս մեկ անգամ հնչեցնելու համար․ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ նախագահ (լուսանկարներ)

«Հայաստան-Արցախ» ՀԵՄ նախագահ՝ Լիաննա Մանուկյանը գրում է․

«Հաղթանակները կկրկնվեն այն դեպքում, երբ արժանապատվորեն կհիշենք նրանց, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին։

Հայրենական Մեծ պատերազմի հերոսների նկարների հետ, թիմակիցներիս ու գործընկերներիս հետ մեր ձեռքում պահել ենք նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայորդիների լուսանկարները։
Յուրաքանչյուրս մեր պարտքը պետք է համարենք բոլոր հնարավորություններն օգտագործել այս հարցը ևս մեկ անգամ հնչեցնելու համար։ Սա յուրաքանչյուրիս արժանապատվության հարցն է»:
 
 

Վերլուծական