«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․
«2020թ.-ից Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը մոտ երկու շաբաթ է հացադուլ է անում։
Սա մեր հայրենակիցների կողմից հերթական ծայրահեղ քայլն է՝ ցույց տալու Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը իրենց նկատմամբ։
Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ։
Առաջիկա օրերին հանդիպելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ՝ ներկայացնելու Ադրբեջանի ապօրինությունները և տեղեկանալու ՄԱԿ-ի կառույցների կողմից կատարվող քայլերի մասին»։