Հետևեք մեզ։

Վերջին զանգին մասնակից 93 անչափահաս մեքենա է վարել, նրանցից մեկը՝ ոչ սթափ

19:46, 26 մայիս 2023
Վերջին զանգին մասնակից 93 անչափահաս մեքենա է վարել, նրանցից մեկը՝ ոչ սթափ
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը Հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Այս մասին գրել է ՆԳՆ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
 
«Մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:
Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել»,-գրել է նա։