Հետևեք մեզ։

Ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն. Մարուքյան

11:55, 28 մայիս 2023
Ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից 2 հայ զինծառայողի առևանգմանը, գրել է. 

 

«Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով՝ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք բոլորն ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում»,- գրել է Մարուքյանը։

 

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը իր գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։