Հետևեք մեզ։

Վահրամ Խորխոռունու գործով Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ նախագահին. «Հրապարակ»

09:09, 06 հունիս 2025
Վահրամ Խորխոռունու գործով Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ նախագահին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մայիսի վերջին դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

 

Իրավապահ համակարգի մեր աղբյուրները կցկտուր տեղեկություններ ունեին Բաբայանի դիմումի վերաբերյալ, միայն նշեցին, որ այն վերաբերում է որոշ անձանց եւ 98-ի դեկտեմբերի 10-ին 7 կրակոցով սպանված պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու գործին։ Քննչական կոմիտեից հաստատեցին հաղորդման վերաբերյալ մեր տեղեկությունը՝ այլ մանրամասներ չներկայացնելով․«Ստացել ենք հաղորդումը, իրականացնում ենք վարույթային գործողություններ»։

 

Նշենք, որ ՔԿ-ում այժմ ինտենսիվությամբ քննվում է Բաբայանի ներկայացրած մեկ այլ հաղորդման վրա հարուցված քրեական գործ եւս՝ 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնեական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու վերաբերյալ։ Այս գործով հարցաքննվում է ե՛ւ Սամվել Բաբայանը, ե՛ւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական