Հետևեք մեզ։

Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ. Հանրապետության տոնը հռչակվել է Խորանաշատի ուխտի օր. Տավուշի թեմ

00:52, 29 մայիս 2023
Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ. Հանրապետության տոնը հռչակվել է Խորանաշատի ուխտի օր. Տավուշի թեմ

Հնարապետության տոնը հռչակվել է Խորանաշատի ուխտի օր: Այս մասին ասվում է Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

 

«ՄԱՅԻՍ 28․ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽՈՐԱՆԱՇԱՏ․ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ․․․ 

 

Մայիս 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Այս տարի նաև Հոգեգալուստն է այսօր։

Ինչպես Բագրատ Սրբազանն է ասում՝ ժամանակին Խորանաշատը մեր երկրի սրտում էր, հիմա՝ սահմանագլխին։

 

Հենց այս վանքում ենք մենք ուխտ կնքում մեր 2 պետությունների համար նահատակության գնացած անձանց և Աստծո առջև՝ հավատարիմ մնալու իրենց գործած սխրանքին։

 

Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի,

 

Բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի․․․

 

Տիրոջ կամքով և մեր ջանքով վերստին կուղղենք մեր մեջքը և հավերժական ու ամբողջական Հայաստանը կկերտենք՝ Ավետյաց Երկրի տեսիլքը մշտապես մեր մեջ գուրգուրելով։

 

Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ․․․»,- սվում է գրառման մեջ: