Հետևեք մեզ։

Այս պահին Արցախից մի քանի տասնյակ երեխա է ուսումը շարունակում Հայաստանում, մյուսները վերադարձել են․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

13:37, 29 մայիս 2023

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին Hayastan.news-ը հարցրեց, թե ինչ եղավ արցախցի աշակերտների ճակատագիրը, որոնք ճանապարհը փակվելուց հետո մնացել էին Հայաստանում՝ ստիպված լինելով Հայաստանի դպրոցներում իրենց ուսումը շարունակել։

«Նրանց մեծ մասը վերադարձել է, և կարծում եմ նաև՝ հիշում ենք բոլորս այն շատ վատ միջադեպը, որ գրանցվել էր Եվրատեսիլին միջացառմանը ներկա գտնվելու համար Հայաստան եկած երեխաների վերադարձի ժամանակ։ Երեխաների մեծ մասը վերադարձել է, այն երեխաները, որ դեռ շարունակում են գտնվել Հայաստանում, նրանք, բնականաբար, շարունակում են իրենց կրթությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Հարցին՝ քանի՞ երեխա է այս պահին ուսումը շարունակում Հայաստանում, նախարարը դժվարացավ այդ պահին հստակ թիվ նշել, բայց ասաց՝ մի քանի տասնյակ երեխայի մասին է խոսքը, մյուսները վերադարձել են։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ