Հետևեք մեզ։

Իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին․ Մինասյան

14:05, 10 հունիս 2025
Իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին․ Մինասյան
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը գրում է․ 
 
«Հարգելի հայրենակիցներ,
 
երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային։ Մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։
 
Գլխավոր դատախազը, հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը»։
 
Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազն ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ ազգային ժողովի նախագահին։
 

Վերլուծական