Հետևեք մեզ։

Իմանալով տեսակդ՝ համոզված եմ, որ այս դժվար փուլն էլ պատվով կհաղթահարես, ընկե՛րս․ Գառնիկ Դանեիլյանն՝ Արծվիկ Մինասյանին

16:09, 10 հունիս 2025
Իմանալով տեսակդ՝ համոզված եմ, որ այս դժվար փուլն էլ պատվով կհաղթահարես, ընկե՛րս․ Գառնիկ Դանեիլյանն՝ Արծվիկ Մինասյանին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
 
«Օրեցօր գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի։
Հատելով բոլոր սահմանները՝ հերթական շինծու մեղադրանքներով այս անգամ էլ թիրախավորել են «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։
 
Գործընկերոջս ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված է եղել պետական ինստիտուտների, գործադիր և օրենսդիր մարմինների կայացմանն ու զարգացմանը։
 
Արծվիկ Մինասյանը մեր ամենից հմուտ պետական գործիչներից է։ Եղել է բնապահպանության նախարար, աշխատել ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում, ունի պատգամավորական ահռելի փորձառություն։ Իր տեսակով մտավորական է, գիտնական, տնտեսագիտության թեկնածու, բազմաթիվ հոդվածների հեղինակ։
 
Կոշտ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը՝ մշտապես առաջարկել է լուծումներ, հանդես եկել առաջարկներով։
 
Արծվիկ Մինասյանն արմատներով և տեսակով իսկական սասունցի է, պատվախնդիր և հայրենասեր անձնավորություն։
 
Սպասելի է, որ վարչախմբի համար անհանդուրժելի պիտի լինեն նման պետական մտածողությամբ գործիչները։
Սա չի՛ ներվելու, մնալու է իշխանությունների կոկորդին։
 

Վերլուծական