Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ և առկա են դրանից բխող սոցիալական և ֆինանսական խնդիրներ, իմ դիմումի համաձայն շարունակում եմ աշխատանքս նույն հանգամանքով՝ որպես Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Սփյուռքի հարցերով - հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ հասարակական հիմքունքներով (առանց վարձատրության): Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։
«Արցախում իմ աշխատանքային գործունեությունը սկսվել է դեռևս 2014 թվականից՝ աշախատելով ԱՀ Փոխվարչապետի (Ա. Աղաբեկյան) գրասենյակում, այնուհետև ԱՀ Կառավարության (վարչապետ և պետնախարար Ա. Հարությունյան) և Նախագահի (Նախագահ Բ. Սահակյան) աշխատակազմերում:
Արցախում իմ գործունեությունը՝ եղել է և կշարունակի մնալ որպես ծառայություն հայրենիքիս, պայքար հանուն Արցախի հզորացման, ուժերիս ներածին չափով անելու ամեն ինչ հանուն Արցախի պետականության զարգացման, ամրապնդման և պահպանման:
2020թ. հունիս ամսից աշխատելով՝ որպես Նախագահի խորհրդական, ես շատ հաճախ ամբողջովին կամավոր հիմունքներով արել եմ ու շարունակում եմ անել ավելին քան նախատեսված է այս պաշտոնի անձնագրով, համոզված լինելով, որ պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները թեթևացնելու Արցախում բնակվողների, տեղահանված և պատերազմից տուժած արցախցիների հոգսերն ու խնդիրները: Մշտապես գործընկերներիս հետ մշակել եմ Արցախի Հանրապետության առկա մարտահրավերներից բխող բազում սոցիալական, բարեգործական, կրթական, մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական ծրարգեր ու գտնելով սփյուռքի մեր հայրենակիցների, կառույցների և միջազգային կազմակերպություններում նորանոր գործընկեր-համախոհներ իրականացրել ու համակարգել եմ մի քանի հարյուր միլիոն դրամը գերազանցող ծրագրեր, որոնց մի մասը կմեկնարկեն առաջիկայում:
Մանրամասն զեկույցը կհրապարակվի իմ կողմից մոտ օրերս:
Ամրություն, կամք ու ոգի մեզ բոլորիս՝ շարունակելու հանուն Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման ու պահպանման համար շարունակվող պայքարը»,- գրել է Սիմոնյանը: