Հետևեք մեզ։

Եթե չլիներ 1 տոննա կոկաինի հայտնաբերումը, 2,7 տոննայի մասով կմտածեինք, որ չէր էլ գալու վերջնակետով հասներ Հայաստան․ ՊԵԿ նախագահը՝ կոկաինի ու Միհրան Պողոսյանի մասին (տեսանյութ)

15:20, 30 մայիս 2023

 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Hayastan.news-ի հետ զրույցում անդրադառնալով 1 տոննա կոկաինի գործով ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի տարածած տեսանյութին՝ ասաց, որ քրեական վարույթի շրջանակներում բոլոր հանգամանքները կպարզվեն։

Դիտարկմանը, թե այդ ստանդարտ պատասխանից զատ՝ այլ բան չունի՞ ասելու, ՊԵԿ նախագահն ասաց․ «Իրականում՝ ոչ ստանդարտ իրավիճակ է, սովորաբար այդպիսի փոխադրումները, երբ վերջնակետ երկիր է նշվում, ոչ միշտ է, որ վերջնակետ երկիր է հասնում, և ճանապարհին թմրանյութը դուրս է գալիս այլ «շուկա»։ Եւ եթե չլիներ մեկ տոննայի հայտնաբերումը, 2,7 տոննայի մասով կմտածեինք, որ հենց այդ սխեմայի մասին է խոսքը, այսինքն՝ չէր էլ գալու վերջնակետով հասներ Հայաստան»։

Նա, սակայն, դժվարացավ ասել՝ այս մեկ տոննայի վերջնակետը Հայաստա՞նը պետք է լիներ, թե՞ այլ երկիր, ասաց՝ դա քրեական վարույթի շրջանակներում կպարզվի։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ