Հետևեք մեզ։

Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի. հնարավոր է կալանավորեն նրան. «Ժողովուրդ»

10:28, 21 հունիս 2025
Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի. հնարավոր է կալանավորեն նրան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն երկրորդ անգամ ծանուցում է ստացել Հայաստանի Քննչական կոմիտե ներկայանալու վերաբերյալ։ Նա պետք է հարցաքննվի հունիսի 27-ին: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նրա հարցաքննությունները գնալով ինտենսիվանում են, և չի բացառվում, որ գործընթացն ավարտվի Շահրամանյանի կալանքով։

 

Հիշեցնենք, որ քննչական մարմինը քննություն է վարում 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման օրերին պաշտոնական անփութության և զինամթերքի հնարավոր հանձման դեպքի վերաբերյալ։ Գործը հարուցվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։
«Ժողովուրդ»-ը շարունակում է հետևել թեմայի զարգացմանը»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական