Հետևեք մեզ։

Առաջին անգամ կարգալույծ լինելով՝ մեղայականով դիմել է Վեհափառին. նրա համար երաշխավոր է կանգնել Բագրատ սրբազանը. Հայր Ռուբենը` Հ1-ի եթերում հայտված նախկին հոգևորականին

01:07, 28 հունիս 2025
Առաջին անգամ կարգալույծ լինելով՝ մեղայականով դիմել է Վեհափառին. նրա համար երաշխավոր է կանգնել Բագրատ սրբազանը. Հայր Ռուբենը` Հ1-ի եթերում հայտված նախկին հոգևորականին

Ռուբեն Վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս նախկին հոգեւորականը դավաճան եւ մատնիչ Հուդայի կատարյալ հետնորդներից է, ուրացող տեսակ։ Առաջին անգամ կարգալույծ լինելով՝ մեղայականով դիմել է Վեհափառ հայրապետին՝ վերականգնվելու իր հոգեւոր կարգավիճակի եւ ծառայության մեջ։

Եւ ուշադրություն. նրա համար միջնորդել եւ երաշխավոր է կանգնել Բագրատ սրբազանը։

Երկրորդ անգամ կարգալույծ լինելով՝ ամոթահար է թողել Բագրատ սրբազանին, հիմա էլ համաձայնվելով օգտագործվել օրվա իշխանությունների կողմից՝ անվանարկում է նույն Բագրատ սրբազանին։

 

Հ.Գ. Մենք՝ միաբան հոգեւորականներս, սովորություն չունենք անդրադառնալու նախկին հոգեւորականներին, երբ իրենց մաղձն ու թույնը թափում են Մայր Աթոռի գահակալի կամ մյուս հոգեւորականների ուղղությամբ՝ այն հույսով եւ ներողամիտ մոտեցմամբ, որ մի օր անդրադարձ կունենան եւ կվերափոխվեն։

 

Բայց այս դեպքը բացառիկներից է. հայտնվել է Հանրային Հեռուստատեսության եթերում, իբր սրտացավ մեկը, հանրահռչակ Պետրոսի դուդուկի տակ մոլորեցնելու մեր հասարակությանը»։

 

Վերլուծական