Հետևեք մեզ։

Աննա Վարդապետյանի երեսը չի բռնում «մարդամեջ» դուրս գալ, ԱԺ գնում է ԱԺ նախագահին հատկացված դռնից և այդտեղից էլ հեռանում. «Հրապարակ»

09:51, 08 հուլիս 2025
Աննա Վարդապետյանի երեսը չի բռնում «մարդամեջ» դուրս գալ, ԱԺ գնում է ԱԺ նախագահին հատկացված դռնից և այդտեղից էլ հեռանում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.   

 

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որ վերջին օրերին առավոտից երեկո ԱԺ-ում է՝ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ներկայացնում, աննախանձելի վիճակում է հայտնվել: Քաղաքական խայտառակ պատվերները կատարելու պատճառով ուղղակի երեսը չի բռնում «մարդամեջ» դուրս գալ` խուսափում է շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին։


Նա նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից եւ նույն դռնով էլ հեռանում՝ չշփվելով անգամ պատգամավորների հետ։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն էլ բարվոք վիճակում չեն` երեկվա քննարկմանը հաշված իշխանականներ էին մասնակցում: Նրանց մեծ մասը հասկանում է, թե ինչ փորձանքի մեջ է հայտնվել, բայց գիտեն, որ երկրում գլխավոր դատախազն ու գլխավոր բռնողը ոչ թե այս շփոթված աղջիկն է, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, որն արդեն իր համար նահանջի տեղ չի թողել»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական