Արթուր Սարգսյանն իմ ընկերն է՝ ամուր արժեհամակարգով, նվիրված, պայքարող ընկերը, ում ճանապարհ ենք անցել ու դեռ անցնելու ենք:
Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը.
«Արթուրը և մյուս բանտարկյալներն ընդամենը քաղաքական ճանապարհով պայքարել են իրական ահաբեկիչների դեմ, փորձելով պետությունը զերծ պահել նոր փորձանքներից։ Նրանք կալանավորվել են բացառապես իրենց պայքարի համար:
Սրբապիղծ անհայրենիք սրիկաների դեմ պայքարը ենթադրում է նաև զրկանքներ և բանտեր, Արթուր դա պատվով է հաղթահարելու, ինչպես մեկ անգամ արդեն արել է։
ՌԴ կատարած կարևոր աշխատանքային այցի պատճառով այսօր ֆիզիկապես իմ ընկերոջ հետ չեմ, բայց մտքերս՝ ընկերոջս ու մշտապես պայքարի կիզակետում գտնվող ընկերներիս հետ են»: