Հետևեք մեզ։

Վաղուց չէի տեսել արտասվող տղամարդու . այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ Զարուհի Փոստանջյան

11:43, 12 հուլիս 2025
Վաղուց չէի տեսել արտասվող տղամարդու . այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ Զարուհի Փոստանջյան

«Վաղուց չէի տեսել արտասվող տղամարդու՝ թաց աչքերով, կաթկթող արցունքներով, ով անզորությունից քարացած կանգնել էր, չգիտեր՝ ինչ անի։ Չէի տեսել, որ կարելի է կրծքի երեխային պոկել մորից, ժամերով պահել գրկում՝ չկարողանալով նրան վերադարձնել իր մայրիկին, քանի որ մայրիկն այդ պահին գտնվում էր կալանքի տակ»։ Այս մասին գրում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը, որի պաշտպանյալը՝ մի քանի ամսական երեխայի մայր Լիանա Հարությունյանը երեկ 3 ամսով կալանավորվեց։

 

«Կյանքի այս դաժան ու անմարդկային տեսարանի ականատեսը եղա շուրջ վեց ժամ։

Այդ ամենը հիշեցրեց մեկ այլ ողբերգություն՝ 1915 թվականը, ցեղասպանության տարիները…

Հիշեցի իմ տատիկին, ում ընդամենը վեց ամսական երեխայի հետ աքսորել էին Սիբիր…

Չգիտեմ՝ քանի սերունդների ցավ վերապրեցի այսօր դատարանում։

Չգիտեմ՝ ովքե՞ր են այս մարդիկ, ովքե՞ր կարող են նման անմարդկային որոշումներ կայացնել։

Հստակ է մի բան՝ այսօրվա իրականությունը շարունակում է ձևավորվել անարդարության ու խեղված իրավական համակարգի ձեռքով, որտեղ մարդը մնում է տրորված ու անպաշտպան»,–գրել է նա։

Վերլուծական