Հետևեք մեզ։

Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայերեն գրառում է արել

22:56, 14 հուլիս 2025
Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայերեն գրառում է արել

Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով X-ում գրառում է արել։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։

«Այս հանդիպումը նաև հնարավորություն տվեց վերանայել մեր երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով շարունակել խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել մեր ռազմավարական երկկողմ գործընկերությունը», - գրել է Մակրոնը:

Վերլուծական