Քաղաքացի Էռնեստ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում տեղի ունեցածը։ Մասնավորապես քանդել, փորել են կանաչ գազոնը, մի կողմ նետել ճաղավանդակներն ու շեբեն լցրել։
«Սա Աջափնյակ վարչական շրջանն է, Բաշինջաղյան փողոցը, Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքը։
Օրը ցերեկով ոմն մարդիկ քանդել, փորել են կանաչ գազոնը, մի կողմ նետել ճաղավանդակներն ու շեբեն լցրել տեղ տեղ։ Տարածքում էլ թափված են տախտակներ, կարծես բետոն լցնելու համար պատնեշներ են։
Այս տեսանյութն ու այդ մասին տեղեկատվությունն օրեր առաջ ուղարկել եմ վերահսկողության պետին, այս մասին տեղյակ են նաև վարչական շրջանի ղեկավարը, տեղակալը, համապատասխան բաժնի պետը։
Թվում է, թե հարցը պետք է լուծվեր օրենքի շրջանակներում ու այս ապօրինության հեղինակն առնվազն պետք է նախկին տեսքի բերեր գազոնն ու հարակից տարածքը։ Բայց կարծես բոլոր պաշտոնյաները ձեն ձենի տված չեն տեսնում այս ամենը կամ ուղղակի մատը մատին չեն տալիս։
Արդյո՞ք հավատալ, որ չկա հովանավորության մասին չէ։
Այսպե՞ս եք ընտրությունների պատրաստվում, սրա՞նք են ձեր ձեն բերողները։
Այսպե՞ս եք սիրում Երևանը։
Չեք մարսելու...»,- գրել է քաղաքացին և հրապարակել տեսանյութ, որը կցում ենք ստորև․