Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, ովքեր, արձագանքելով ոստիկանության կոչին և գիտակցելով մեքենաների դիմացի ապակիների չափից դուրս մգեցման ռիսկերը, ապակիներից հեռացրել են մգեցման թաղանթները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Նաև տեղեկացնում եմ, որ ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից դրանք նույնպես հեռացվել են` գործող օրենքի և կարգի համաձայն, իսկ ընտանիքիս պատկանող մեքենան ի սկզբանե ունեցել է գործարանային, թույլատրելի մգեցված ապակիներ` առանց լրացուցիչ մգեցնող թաղանթների։
Մեր բոլոր քաղաքացիներին անվտանգ երթևեկություն եմ մաղթում»,- գրել է Արշակյանը։
։
։