ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրում է.
«Աչքովս ընկավ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն ասել է, որ թեմերից մեկում օրերս քահանան հրաժարվել է կատարել այն մկրտության ծեսը, որում որպես քավոր պիտի հանդես գար ՔՊ-ական պատգամավորներից մեկը:
Չգիտեմ` հարգարժան ընդդիմադիր վարդապետը ճիշտ է ասում, թե ոչ, բայց ես` որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, պատրաստ եմ իմ լիազորություններից բխող լուծում տալ Հոգեշնորհ Տիրոջ ցանկացած քաղաքացիական խնդրի, նաև իր նշած քահանայի ցանկացած խնդրի, որովհետև ես գիտեմ` որն է քաղաքացիներին ծառայելու իմ առաքելությունը, և այն ամենևին կապված չէ մարդկանց քաղաքական հայացքների հետ:
Պատրաստ եմ լուծում տալ նաև Կտրիճ Ներսիսյանի քաղաքացիական խնդիրներին: Իսկ հոգևոր խնդիրներին, ցավոք, լուծում տալ չեմ կարող: Այդ լուծումն ինքը պիտի տա` ազատելով վեհարանը ու դադարելով խաղալ մեր եկեղեցու հեղինակության հետ»: