Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմն ու աշակերտները խորապես վշտացած են իններորդ դասարանի աշակերտ Վոլոդյա Գագիկի Խաչատրյանի վաղաժամ ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին ասված է դպրոցի ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։
«Նա սիրված էր բոլորի կողմից․ նվիրված դասընկեր էր, օրինակելի աշակերտ։ Մեր զորակցությունն ենք հայտնում Խաչատրյանների ընտանիքին և հարազատներին։ Լույսերի մեջ մնաս մեր բարի և լուսավոր տղա։ Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցը քեզ բացակա չի դնի․․․»,- ասված է հրապարակման մեջ, որին կից տեսանյութը ներկայացնում ենք ստորև.
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Զիլ» բեռնատարին. 19-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ուղևորը՝ 14-ամյա Վոլոդյա Խաչատրյանը, մահացել է: