Հետևեք մեզ։

Ալիևը Ստեփանակերտում ուղղակի ծաղրում է մեզ՝ Հայաստանին և Փաշինյանին, բեղերի տակ ծիծաղելով․ Թաթուլ Հակոբյան

00:38, 20 հուլիս 2025
Ալիևը Ստեփանակերտում ուղղակի ծաղրում է մեզ՝ Հայաստանին և Փաշինյանին, բեղերի տակ ծիծաղելով․ Թաթուլ Հակոբյան
Անի կենտրոնի հիմնադիր, լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է․
 
 
«Իլհամ Ալիևի պատասխաններն եմ լսում Ստեփանակերտում:
 
Ուղղակի ծաղրում է մեզ՝ Հայաստանին, և Նիկոլ Փաշինյանին, ուղղակի ծաղրում: Բեղերի տակ ծիծաղելով:
 
Բայց ամենակարևորը՝ երկու նախապայման է նշում Ալիևը Հայաստանի հետ պայմանագիր ստորագրելու համար.
 
ա/ Մինսկի խմբի ցրում, որին պատրաստ է Փաշինյանը,
բ/ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության Հռչակագրի, ավելի ճիշտ՝ 1989 թվականի միացման որոշման կետի հեռացում, որին կրկին պատրաստ է ՀՀ վարչապետը:
 
Սա նշանակում է, որ մեկ տարի առնվազն պայմանագիր չի ստորագրվի, թեև կարող է դրանից հետո էլ չստորագրվել:
 
Շատ զզվելի էր այն քծնանքը, որ երևում էր վրացի Վաշաձեի ու ուկրաինացի Գորդոնի հարցերից:
 
Բայց սրան ուշադրություն չդարձնենք, հիմա քնեք, որ վաղը առավոտյան կրկին մտածեք, թե ինչպես եք գրոհում Մայր Աթոռը:
 
Նաև հանկարծ չմտածեք, թե ինչպես եք ադրբեջանական բանակին դուրս մղելու զավթված հայկական հողերից:
 
Կարևորը Մայր Աթոռի գրոհն է»:

Վերլուծական