Հետևեք մեզ։

Եթե Միքայել սրբազանի կալանքը մինչ այս պահը 100 %-ով ապօրինի էր, ապա այս պահից սկսած 200 %-ով է ապօրինի. Էդմոն Մարուքյան

21:03, 23 հուլիս 2025
Եթե Միքայել սրբազանի կալանքը մինչ այս պահը 100 %-ով ապօրինի էր, ապա այս պահից սկսած 200 %-ով է ապօրինի. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը գրում է.

«Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի նախաքննությունն ավարտվել է։

 

Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու դատարան:

 

Եվ քանի որ նախաքննությունը ավարտված է՝ Միքայել սրբազանին կալանքի տակ պահելու բոլոր արհեստական հիմքերը կարելի է սպառված համարել։ Եթե մինչ այդ ապօրինի արհեստական հիմքերով կալանքի տակ էին պահում, այս հաղորդագրությունից հետո անգամ այդ արհեստական հիմքերն են հօդս ցնդում:

 

Հետևաբար, նրա խափանման միջոցը պետք է անհապաղ փոփոխվի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է անմիջապես ազատ արձակվի և շարունակի իր հոգևոր ծառայությունն իրականացնել՝ ազատության մեջ մասնակցելով դատական նիստերին։

 

Եթե Միքայել սրբազանի կալանքը մինչ այս պահը 100 %-ով ապօրինի էր, ապա այս պահից սկսած նրան կալանքի տակ պահելը 200 %-ով է ապօրինի։ Առակս ինչ կցուցանե. Միքայել սրբազանին պետք է արագ ազատ արձակել»:

Վերլուծական