Հետևեք մեզ։

Փաշինյանը Ռուսաստանում կմասնակցի Բնության  և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված համաժողովին. «Հրապարակ»

10:27, 24 հուլիս 2025
Փաշինյանը Ռուսաստանում կմասնակցի Բնության  և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված համաժողովին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:

 

Աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության  և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:

 

Այլ մանրամասներ չեն հաղորդում, Փաշինյանի՝ Մոսկվա վերջին այցը մայիսի 8-ին էր, որտեղ ներկա գտնվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին:

 

Հայ-ռուսական հարաբերությունները տեւական ժամանակ լարված էին, իշխանական թիմում  կասկածում են, որ, հավանաբար, կուլիսային քննարկում է լինելու, այսպես կոչված, միջանցքի թեմայով, որի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան առաջարկը կողմերը կարծես թե ընդունել են։

Վերլուծական