Հետևեք մեզ։

Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխվել է․ պաշտպան

11:08, 05 հունիս 2023
Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխվել է․ պաշտպան
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Գեորգի Մելիքյանը․
 
«Ուշացած արդարադատություն Գայանե Մարտիրոսյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք։ Շարունակիր վախենալ, Նիկոլ, Եռաբլուրից և զոհված տղերքի մայրերից, իսկ Թուրքիայում նշիր հաղթանակդ հայի նկատմամբ»։
 
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ՝ Աշոտ Փաշինյանի գործով Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ խափանաման միջոց էր ընտրել կալանավորումը։