Իսկապես, մենք լեռնային Ղարաբաղի ժողվորդի կողմցի մանդատ չենք ստացել իրենց ապագան բանակցելու, և մենք հավականություն էլ չենք ներկայացնում՝ որոշելու իրենց կարգավիճակը։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է՝ մենք համարում ենք, որ այդ կարգավորումն իրատեսական, ամբողջական չի կարող լինել, երկարատև, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են ԼՂ ժողովրդի և նրանց ապագայի համար։
Այս մասին այսօր ԱԺ-ում 2022 թ․ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի, ասացԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ իրենք ո՛չ կարգավիճակի շուրջ են բանակցում և այդպիսի հավակնություն էլ չունեն, ո՛չ էլ որևէ այլ բան։
«Բայց մենք բազմիցս ասել ենք՝ որպեսզի կարգավորումը, խաղաղությունը, եթե այն հնարավոր լինի հաստատել, լինի աշխատող, լինի կայուն, երկարատև, պետք է որ առկա խնդիրները հասցեագրվեն։ Իսկ այդ խնդիրները կան։ Որևէ մեկը աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր, բլոկադան է դրա մասին վկայում, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները և բազմաթվ այլ հարցեր։ Այսինքն՝ բոլորս գիտենք, թե ինչպիսի իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում, և այդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն, ոչ՝ մեր կողմից, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ԼՂ ընտրված մարմինների և լիազոր ինստիտուտների կողմից։ Մենք պիտի փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, մեխանիզմը, հարթակը»,-ասաց Արարատ Միրզոյանը։