ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով շնորհավորում է մոր ծննդյան օրը։
«Մամ ջան, շնորհավոր տարեդարձդ,
շնորհակալ եմ այն գիտելիքների, դաստիարակության ու մշտական սատարման համար, որ դու ինձ տվել ես ու տալիս ես՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների: Քո՝ իմ կողքը մշտապես լինելն ամենադժվար պահերին միշտ ինձ ուժ է տվել ու տարել առաջ»,- գրել է Սիմոնյանը։