Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից մեկնել է Թբիլիսի։
Նա թվիթերյան իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից՝ գրելով, որ լավ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի, փոխվարչապետի և արտգործնախարարի հետ՝ «շարունակելու Եվրամիության ներգրավվածությունը»։
Կլաարի հաջորդ կանգառը Թբիլիսին է։ Նա Վրաստանից կմեկնի Բաքու: