«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է դպրոցներում դասապրոցեսի մեկնարկային ժամի փոփոխությանը.
«Երևանի դպրոցներում դասերը կսկսվեն 8։15՝ խցանումները նվազեցնելու համար։
Երկու տարի առաջ երևանցիների 72%-ը ալարեց գնալ ընտրությունների։ Հիմա, ամեն օր կհելնեք, դեռ լույսը չբացված ձեր երեխաներին կտանեք դպրոց։
Արդար ա, շատ արդար։ Մի բողոքեք»:
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրառման տակ մեկնաբանել է.
«Ասենք, 8:30 դասի տանելու համար չէինք հելնու՞մ, թե՞ 15 րոպե շուտ զարթնելը լրջագույն փոփոխություն ա )))»:
Ի պատասխան Առաքելյանն ասել է.
«Babken Tunyan մարդկանց մեծ մասը երեխաներին դպրոց տանելուց հետո գնում ա աշխատանքի, որը սկսում ա 9։00 ին։ Կես ժամից ավելի ծնողները ի՞նչ անեն»: