Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, ըստ համայնքի բնակիչների, ծեծի է ենթարկել գյուղի 18-ամյա բնակչին, ով նաև առողջական խնդիրներ է ունեցել։
Երեկ բնակիչները փակել էին ճանապարհը, այնուհետև շրջափակել նրա տունը, որպեսզի դեպի վրա հրավիրեն իրավապահների ուշադրությունը։
Բայց, պարզվում է,ՔՊ-ականը նախկինում էլ արցախցի երեխայի է ծեծել, պատմել այդ մասին և, քանի որ ՔՊ-ական է, պատճախցում չէ, այլ Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետն է։
Իր ֆեյսբուքյան էջում Սուրեն Թորոսյանը պատմել է այդ միջադեպի մասին. «Գնում էի Թալին քաղաք, ճանապարհին մի հատ երեխա էր կանգնած, ձեռքը՝ «տնգեց», ես էլ կանգնեցի: Նստեց մեքենան և հարցրեցի՝ ո՞ւր ես գնում, փոքր երեխա էր, պատասխանեց՝ Թալին ֆուտբոլի եմ գնում: Մի տեսակ էդ ղարաբաղի ակցենտով էր խոսում:
Ասեցի՝ էս գյուղի՞ց ես, ասեց՝ Ղարաբաղից եմ եկել: Հարցրեցի՝ շուտվանի՞ց եք եկել, ասեց՝ «դավաճան Նիկոլը հողերը տվեց, հիմա էլ պատրաստվում է Երևանը տալ»: Եվ տվյալ երեխայի ընտանիքը պետական գործի ա, աշխատում են համայնքապետարանում, սաղ ճշտել եմ, կզբաղվեմ դրանցով: Նման տիպի մարդկանց, «փալասներին» դուրս ենք շպրտելու համակարգից, էնքան են տանը խոսացել, համակարգում աշխատում են, փողերը լափում են։ Ապշել էի, որ 7 տարեկան երեխան խոսաց, կանգնել եմ, դուռը բացել եմ և ասել՝ իջի գնա,արա չոլերի մեջը, հորդ էլ ասա՝ Ղարաբաղում պատերազմը սկսվեց, հերդ «յուբկեն» հագավ, եկավ Հայաստամ, հիմա էլ ասում ա ՝ Նիկոլը պատրաստվում ա»,- պատմել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում․