Ամեն հայկականը սկզբունքորեն չընդունողները, նաև՝ հայ ժողովրդի հանդեպ այդչափ ատելությամբ լցվածները (հատկապես՝ թրքասերներն ու թրքամոլները) ինչու՞ են ապրում Հայաստանում և Արցախում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Մտածելակերպի, դատողությունների և վարքագծի որոշ դրսևորումների ականատես դառնալը կրկին առաջ է բերում նույն տանջող հիմնահարցը։ Տանջող, որովհետև համոզիչ ու հիմնավոր պատասխանը ոչ մի տեղ չի նշմարվում։
Ամեն հայկականը սկզբունքորեն չընդունողները, նաև՝ հայ ժողովրդի հանդեպ այդչափ ատելությամբ լցվածները (հատկապես՝ թրքասերներն ու թրքամոլները) ինչու՞ են ապրում Հայաստանում և Արցախում։ Ինչու՞ չեն լքել ու հեռացել։ Այստեղ մնալու նպատակն ու իմաստը ո՞րն է։
Ինչպե՞ս են կարողանում, և ի՞նչն է ստիպում տասնյակ տարիներ ապրել իրենց համար անհանդուրժելի արժեքների և ատելի ժողովրդի միջավայրում։
Սա ի՞նչ երևույթ է:
Դավադրապաշտները հավանաբար կասեն՝ «գործակալներ են», հոգեբանները հավանաբար կասեն՝ «մազոխիստներ են»։
Դուք ի՞նչ կասեք…»։