Հետևեք մեզ։

Իրավապահներին հրահանգ է իջեցվել «նստել» այդ մարդկանց «պոչին». «Հրապարակ»

09:42, 10 սեպտեմբեր 2025
Իրավապահներին հրահանգ է իջեցվել «նստել» այդ մարդկանց «պոչին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձեւով» ժողովրդական շարժման հիմնադիրները, անդամները մարզերում, համայնքներում ակտիվ խմբեր են ձեւավորում, փնտրում-հավաքագրում են մարդկանց: Ամենուր 4-5 հոգանոց խմբեր են ձեւավորվում, որոնք փորձելու են շարժումն առավել մասշտաբային դարձնել։ Համացանցում շուրջօրյա գովազդ է միացված, որը կոչ է անում մարդկանց միանալ «Մեր ձեւով» շարժմանը:

Բնականաբար, նաեւ գրասենյակներ են վարձում, քննարկումներ, հավաքներ են կազմակերպվում, մարդկանց են նաեւ աշխատանքի ընդունում կամ նրանց նվազագույն ծախսերը հոգում` նման գործընթացն առանց ֆինանսների հնարավոր չէ իրականացնել:

Մեր տեղեկություններով, իրավապահներին հրահանգ է իջեցվել կրնկակոխ հետեւել այս ամբողջ գործընթացին, «նստել» այդ մարդկանց «պոչին», վարույթներ հարուցել, մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրել: Մի խոսքով, հնարավորինս հնչեղ շոուներ բեմադրել` ամեն գնով նոր քաղաքական ուժի ձեւավորմանը խոչընդոտելու համար»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական