Հետևեք մեզ։

Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են. «Հրապարակ»

10:24, 17 սեպտեմբեր 2025
Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մոտենում է իշխող կուսակցության համագումարը, այնքան ՔՊ-ականները լարված ու նյարդային են դառնում, մանավանդ՝ վարչության անդամի թեկնածուները։ Համագումարին ընտրվելիք նոր վարչության անդամները, կարելի է ասել, ապահովագրելու են իրենց` հաջորդ ընտրություններին ցուցակում կայուն տեղի եւ հետագայում էլ պաշտոնի կամ մանդատի տեսքով:

 

Հետեւաբար կյանքի մահվան հարց է դարձել ՔՊ վարչության ընտրություններին հնարավորինս շատ ձայն հավաքելը։ Մեզ ասացին, որ հատկապես անհանգիստ են առանցքային կուսակցականները, որոնց Փաշինյանը, կարելի է ասել, չի ցանկանում տեսնել նոր վարչությունում:

 

Նա հակված է երիտասարդ ու հնազանդ կադրերով փոխարինել կուսակցության վետերաններին: Ասում են, որ առաջին շարքերում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ նրանք ընտրվելու են, ուստի Փաշինյանի մունետիկները ակտիվ քարոզչական աշխատանք են տանում, որ նրանք գոնե հնարավորինս քիչ ձայն ստանան։

 

Տիգրան Ավինյանի հարցում Փաշինյանը միշտ է զգուշավոր եղել` նա անհնազանդներից է: Իսկ Ալեն Սիմոնյանի հարցում ՔՊ-ականները դժվարանում են ասել, թե ինչով է առաջնորդի որ բարեհաճությանն արժանացել, չէ որ անմնացորդ ծառայել է նրան»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական