Հետևեք մեզ։

Ադրբեջանն ականանետ է կիրառել է Կախակնի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

01:09, 10 հունիս 2023
Ադրբեջանն ականանետ է կիրառել է Կախակնի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

 

«Հայկական կողմում տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրությունում: