Հետևեք մեզ։

«Իմ մեծ շնորհակալությունը յուրաքանչյուրիդ». դատարանից ազատ արձակված Գայանե Հակոբյանը գրառում է կատարել

13:32, 10 հունիս 2023
«Իմ մեծ շնորհակալությունը յուրաքանչյուրիդ». դատարանից ազատ արձակված Գայանե Հակոբյանը գրառում է կատարել

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել:

«Սիրելի, սրտացավ  հայրենակիցներ, հարազատներ, բախտակիցներ ու պարզապես  ծանոթ անծանոթներ, ովքեր էս ծանր օրերին եղան իմ ու ընտանիքիս կողքին իմ մեծ շնորհակալությունն եմ ուզում փոխանցեմ յուրաքանչուրիդ։ Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ»,- գրել է Մարտիրոսյանը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մանվել Շահվերդյանի, հունիսի 9-ին արագացված կարգով քննեց ու վճռեց Գայանե Հակոբյանին (Ազգուշ Մարտիրոսյան) մեղավոր ճանաչել Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման փորձի համար։ Այդուհանդերձ այս պատիժը նրա նկատմամբ չի կիրառվի։ Ըստ դատարանի վճռի եզրափակիչ մասի՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված պատիժը որոշվել է պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարվա փորձաշրջան։

Վերլուծական