Հետևեք մեզ։

Ինչքան էլ Աննա ՎարՉապետյանը փորձի Ձյունանուշիկ խաղալ, նա ընդամենը #ՍտիԶավոդ հիմնարկության desk receptionist է. Միքայել Նահապետյան

01:51, 26 սեպտեմբեր 2025
Ինչքան էլ Աննա ՎարՉապետյանը փորձի Ձյունանուշիկ խաղալ, նա ընդամենը #ՍտիԶավոդ հիմնարկության desk receptionist է. Միքայել Նահապետյան

Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում էի գլխավոր դատախազ Աննա ՎարՉապետյանի հարցազրույցը Հ1-ին։

Ի՜նչ խոսք, կերպար կառուցել տիկինը կարողանում է։ Բայց այ տհաճ հարցերի պատասխանել` հազիվ թե, հատկապես երբ դրանք չեն հնչում։

ՎարՉապետյանն, օրինակ, պնդում է, որ իր համար սկզբունքային կարևորություն ունի, որ պետությանը վերադարձվող ապօրինի ունեցվածքի վերաբաշխման մեջ ինքը գործիք չդառնա, բայց չի բացատրում.

 

– Ինչպես է իր պաշտոնավարման օրոք Նարեկ Նալբանդյանը ձեռք բերել քրեական գործով անցնող 6 միլիոն դոլար գնահատվող հյուրանոցը 360 հազար դոլարով։

– Ինչպե՞ս է ԱԱԾ պետը երկու անգամ էժանով ձեռք բերել մի բնակարան մի շենքում, որի բոլոր մյուս հարևան բնակարանները անցնում են ապօրինի գույքի գործով։

ՎարՉապետյանը, երբ ասում է թե չի զբաղվում քաղաքականությամբ, ձայնի մեղմիկ տոնայնությամբ շրջանցում է հարցը թե ինչու՞ են մոնտաժվել Բագրատ Սրբազանի գործի ձայանգրությունները և ինչու՞ է ինքը անձամբ երաշխավոր կանգնել դրանց իսկությանը` Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

 

Էնպես որ ինչքան էլ փորձի Ձյունանուշիկի հանրային վարկանիշ ապահովել, մենք բոլորս գիտենք, որ նա ընդամենը #ՍտիԶավոդ հիմնարկության desk receptionist է»:

 

Վերլուծական