Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը, հուզիչ գրառում է արել, այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Մարինե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։
«Իմ հոր նման մարդ` երբե՜ք չէր տեսել աշխարհը և նրա սրտից չուներ ոչ ոք:
Ես գիտեմ` դու ինձ տեսնում ես ու լսում ես ամեն մի բառ` իմացիր, որ քո հիշատակը միշտ պահելու ենք վառ:
Ես սիրում եմ քեզ,ՊԱՊ և խոսք եմ տալիս, որ մի օր գրկելու եմ պինդ ու զգալու եմ քո հզոր ուժը:
Դու լավագույնն ես ու դա բոլորը գիտեն…
Աստծո կողմից նվեր ես էս աշխարհին.
Ես սիրում եմ քեզ, ՊԱՊ ու կարոտում եմ շատ:
Էսօր Տոման ինձ հարցրեց` Մար, մենք էլ պապային երբեք չե՞նք տեսնելու, և ես անկեղծ չգիտեմ ինչ պատասխան տամ իրան, բայց Աստծուն խնդրում եմ ուժ տա մեզ, որ դիմանանք ես ցավին:
ՊԱՊ, ես լինելով քո առաջնեկը, քո ավագ դուստր, միշտ բարձր եմ պահելու քո պատիվը: ՊԱՊ, երկնքից ուղղակի նայի մեզ ու տես, որ էն ինչ կիսատ ես թողել ավարտին ենք հասցնելու մենք` քո ուզած և սիրած ճիշտ ձևով:
Ես, Սյուզին, Լյովը ու Տոման երբե’ք մենակ չենք թողնի Մամային:
Դու կաս, մեր հետ ես ու մեր սրտի մեջ ես: ՊԱՊ, Աստծո կողքին վայելիր քո երկնային խաղաղ կյանքը, մենք ամեն ինչ անելու ենք նենց, ոնց դու ես ուզում:
Սիրում եմ քեզ շա՜տ ,ՊԱՊ ջան»,- գրել է Մարինե Գրիգորյանը։