2020 թվական, սեպտեմբերի 27, ժամը 07։10․ սկսվեց նորագույն պատմության ամենաողբորգական օրերից մեկը․ Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, այդ օրվանից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև այլ քաղաքներ ու գյուղեր։
Ի սկզբանե պարզ էր, որ սա հերթական սահմանային միջադեպ չէ, պատերազմ է ՝ լայնածավալ։ Երկիրը շունչը պահած սպասում էր, որ ավարտը մոտ էր, բայց տևեց 44 օր։
Ադրբեջանական ԶՈւ-ն, Արցախի դեմ մղված պատերազմի ողջ ընթացքում կիրառում էր չթույլատրված զինատեսակներ, այդ թվում քաղաքացիական բնակչության նկատմամբ։
Առկա են բազմաթիվ իրեղեն ապացույցներ, որ թշնամին խոշտանգում է հայ գերիներին։
Պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրեց 3830 կյանք, որոնցից 3752-ը զինծառայողներ էին, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Շարունակում է անհայտ մնալ 195 մարդու ճակատագիրը, այդ թվում՝ 175 զինծառայողի և 20 քաղաքացիականի։ Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ իրենք տվել են ավելի քան 2900 զոհ և ունեն 6 անհայտ կորած։
2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց կապիտուլացիոն համաձայնագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ նախկին ԽՍՀՄ կազմում գտնված ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Բերձորի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի, Ասկերանի և Մարտունու որոշ գյուղեր, իսկ պետության սահմանները պահպանում են ռուս խաղաղապահները։
44-օրյա պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Արցախի բնակչության հեռանալուց հետո Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։