Հետևեք մեզ։

Ինչու՞ Սամվել Կարապետյանին Արմավիրի բանտից տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան. «Ժողովուրդ»

10:00, 30 սեպտեմբեր 2025
Ինչու՞ Սամվել Կարապետյանին Արմավիրի բանտից տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով, երբ գործարար-բարերար Սամվել Կարապետյանին Արմավիրի քրեակատարողական հիմնարկից անակնկալ տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան, դրան նախորդել էին լուրջ իրադարձություններ։

 

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արմավիրի բանտում տեղի ունեցած միջադեպն է պատճառ հանդիսացել այս անսպասելի տեղափոխության համար։ Մասնավորապես, դատապարտյալ Արման Առաքելյանը, որը հայտնի է «Գոջի» մականունով եւ բանտում է գտնվում Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար, որոշել է հացադուլ սկսել հենց Արմավիրի բանտում՝ ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի։

 

Նկատենք, որ նրա որդիները ներկայումս եւս անազատության մեջ են՝ Էջմիածնում 22-ամյա Պարգեւ Հակոբյանի սպանության քրեական գործի շրջանակում: Խուսափելու համար հնարավոր հացադուլից եւ Սամվել Կարապետյանի շուրջ դատապարտյալների համախմբումից՝ որոշվեց նրան տեղափոխել Արմավիրի ՔԿՀ-ից: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը գործում է համեմատաբար ավելի խիստ ռեժիմով, ուստի այնտեղ գործարարի պաշտպանությամբ ներքին բունտի հավանականությունը փոքր է, մինչդեռ «Արմավիր» ՔԿՀ-ում իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից։

 

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ներկայումս հայտնի է միայն այն, որ Սամվել Կարապետյանին տեղափոխել են այլ մեկուսարան, իսկ Արմավիրի բանտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մանրամասները դեռեւս ուսումնասիրվում են իրավապահների կողմից»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական