«Հայ սուպերսթար 6» նախագծում հաղթեց Արեգ Գալստյանը: Այս մասին հայտնի է դարձել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգի ժամանակ:
Սյուզաննա Մելքոնյանը, որը մրցույթի ժյուրիի կազմում էր, Արեգի հետ համատեղ լուսանկարով ինստագրամյան իր էջում կիսվել է լուրով ու շնորհավորել Արեգին հաղթանակի առթիվ։
«Աստված օրհնի ճանապարհդ, տղես»,-գրել է երգչուհին: