Հետևեք մեզ։

Ի՞նչ շանս ունի Ծառուկյանն առաջիկա մենամարտում

14:59, 05 հոկտեմբեր 2025
Ի՞նչ շանս ունի Ծառուկյանն առաջիկա մենամարտում

UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը խոսել է Արման Ծառուկյանի և Դեն Հուքերի առաջիկա մենամարտի կարգավիճակի մասին։ Նրա խոսքով՝ այս հանդիպման հաղթողը կդառնա թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար պայքարող հավակնորդ։

 

«Կդառնա՞ արդյոք Ծառուկյան-Հուքեր մենամարտի հաղթողը տիտղոսի հավակնորդ իր հաջորդ մենամարտում։ Այո, հենց այդպես էլ կլինի», - ասել է Ուայթը UFC 320-ի մրցաշարից հետո կայացած մամուլի ասուլիսում։

 

Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Հուքերի մենամարտը նախատեսված է նոյեմբերի վերջին և կլինի Քաթարում անցկացվող շոուի գլխավոր իրադարձությունը։ Դա UFC լիգայի առաջին մրցաշարը կլինի այդ երկրում։

Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի չեմպիոնը վրացի Իլյա Տոպուրիան է:

Վերլուծական