Հայաստանի ազգային հավաքականը այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
«Տրամադրությունը բարձր է։ Ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը»,– գրված է լուսանկարներին կից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, ազգային ընտրանին Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, Դուբլինում կհանդիպի Իռլանդիային։