Հետևեք մեզ։

«Պինդ եմ, լավատես եմ, վաղը կրկին տեղափոխվելու եմ հիվանդանոց». Զառա Արամյան

17:06, 08 հոկտեմբեր 2025
«Պինդ եմ, լավատես եմ, վաղը կրկին տեղափոխվելու եմ հիվանդանոց». Զառա Արամյան

Հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ կրկին տեղափոխվելու է հիվանդանոց: 

«Կրկին նույն ճանապարհը... կարծես արդեն սովորույթ դարձաց լինի, որ 2-3 ամիսը մեկ նույն ճանապարհն է ու այդ ճանապարհին փորձում եմ հնարավորինս շատ ըմբոշխնել Երևանս, փողոցները, մարդկանց, լույսերը, քանզի 2 տարի է ինչ այլ տարբերակ քան սլացող մեքենայի լուսամուտից նայել քաղաքին դեռ չունեմ:

Վաղը կրկին տեղափոխվելու եմ հիվանդանոց, իմ բժիշկ, ոսկե միտք, գիտելիք ու սիրտ ունեցող բժիշկ Խաչիկ Համբարձումյանի հսկողության տակ...

Պինդ եմ, լավատես եմ... հավատքի մեջ եմ

Սիրում եմ բոլորիդ: Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»,- գրել է նա:

Վերլուծական