Հետևեք մեզ։

Ծանրորդ Աննա Ամրոյանը 77 կգ քաշայինների B ենթախմբում 4-րդն է

22:29, 08 հոկտեմբեր 2025
Ծանրորդ Աննա Ամրոյանը 77 կգ քաշայինների B ենթախմբում 4-րդն է

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվում է ծանրամարտի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունը:

 

Կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանից մասնակցում էր կանանց ընտրանու միակ մարզիկը` Աննա Ամրոյանը: Վերջինս հանդես եկավ 77 կգ քաշային ծանրորդների B ենթախմբում և  պոկում վարժությունում գլխավերևում պահեց 100 կգ: Հրում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 130 կգ: Երկամարտում Աննա Ամրոյանը գրանցեց 230 կգ և այս ենթախմբում 4-րդն է:

Հայաստանի հավաքականի հոկտեմբերի 10-ին աշխարհի առաջնությունում կմեկնարկեն Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ հոկտեմբերի 11-ին պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:

 

Վերլուծական