Եգիպտոսի հավաքականը նվաճեց աշխարհի 2026 թվականի առաջնության հիմնական փուլի ուղեգիրը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Աֆրիկայի գոտու որակավորման փուլի A խմբի 9-րդ տուրում Եգիպտոսը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբութիի դարպասը՝ ապահովելով տեղը առաջիկա Մունդիալում։
Եգիպտոսցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ Իբրահիմ Ադելը։
Աշխարհի 2026 թվականի առաջնությունը Եգիպտոսի համար կլինի չորրորդը։ Նրանց հավաքականը մասնակցել է մրցաշարերին 1934, 1990 և 2018 թվականներին, իսկ ամենաբարձր նվաճումը գրանցվել է 1934-ին՝ հասնելով 1/8 եզրափակիչ, երբ խմբային փուլ դեռ չկար։