Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր Gazzetta.it պարբերականին՝ խոսելով մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաների մասին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Հարցազրույցի ընթացքում Մխիթարյանին նաև հարցրել են «Միլանի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ մրցակցության մասին՝ միլանյան դերբիի շրջանակում։
Նա նաև ինձ է դրդում շարունակել։ Ես չեմ խոսում պայմանագրիս ժամկետի լրանալու մասին, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ ֆուտբոլ խաղալ որքան հնարավոր է երկար։ Այս ամենը, սակայն, մեկ պայմանով՝ որ ես դեռ կարողանամ ինչ-որ բան տալ թիմին։ Երբ զգամ, որ այլևս նույն ուժը չունեմ, կասեմ «ցտեսություն» բոլորին և շնորհակալություն»,- նշել է Մխիթարյանը։
Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը «Ինտերի» կազմում մասնակցել է վեց հանդիպման։ «Օձերի» հետ նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։