Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանի կնոջ ծննդյան արարողությանը մասնակցել է երգիչ Հայկոյի եղբայրը

13:14, 13 հունիս 2023
Ալեն Սիմոնյանի կնոջ ծննդյան արարողությանը մասնակցել է երգիչ Հայկոյի եղբայրը

Օրերս կայացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի տարեդարձը: Վերջինս իր ինստագրամի «Սթորի» բաժնում հրապարակել և վերահրապարակել էր մի շարք տեսանյութեր և լուսանկարներ:

Վերահրապարակած տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը գրկում երեկոյան զգեստով կնոջն ու նետվում լողավազանը:

Վերահրապարակված լուսանկարներից մեկում Ալեն Սիմոնյանի և կնոջ հետ են նաև երգիչ Էրիկը՝ կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հետ, երջանկահիշատակ երգիչ Հայկոյի եղբայրը, ինչպես նաև դիզայներ Գոգա Ամատունին՝ կնոջ՝ Նառա Ամատունու հետ: Նշենք նաև, որ վերջիններիս զավակները երգիչ Հայկոյի սանիկներն են: