Հետևեք մեզ։

Ծանրամարտի ԱԱ․ այսօր մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը

11:07, 11 հոկտեմբեր 2025
Ծանրամարտի ԱԱ․ այսօր մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ։

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տղամարդկանց գերծանր (+110 կգ) քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը։

Այս քաշային կարգի մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18։00-ին և կհեռարձակվեն Առաջին ալիքով։

Վերլուծական