Իրանահայ արտիստուհի Քարոլին Խոդադյանը «Մեդեա չի կատարվի» ներկայացման մեջ՝ «Անահիտ» ասվածուհու դերում՝ HIGH FEST 2025-ում:
Իրանահայ հայտնի արվեստագետ և արտիստուհի Քարոլին Խոդադյանը մասնակցեց Իրանի կողմից ներկայացված «Մեդեա չի կատարվի» ներկայացմանը՝ HIGH FEST 2025 միջազգային փառատոնին «Անահիտ»-ի դերում:
Իրանահայ արվեստագետը իր արվեստով մարմնավորեց երեք տարբեր դեր։
Ներկայացման առաջին հատվածում՝ որպես բողոքի նշան, նա կատարեց ֆլամենկո պարը՝ արտահայտելով իր համերաշխությունը Մեդեայի կերպարի հետ:
Երկրորդ հատվածում` ի նշան իրանական մահվան ողբերգության, կատարեց ավանդական ողբի շարժումներ:
Ներկայացման վերջին հատվածում՝ սպիտակ հագուստով և իրանական սամա պարի շարժումներով, նա ներկայացրեց նորածինության և վերածննդի թեման՝ ընդգծելով կյանքի շարունակականությունը:
Խոդադյանի այս բազմաբնույթ և խորհրդանշական կատարումը մեծ հիացմունք առաջացրեց հանդիսատեսի շրջանում՝ ցուցադրելով նրա արվեստի խորությունը և բազմազանությունը: