ՖԻՖԱ-ն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ով սպառնացել էր Բոստոնին բացառել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունող քաղաքների ցանկից։ Հայտնում է Armsport-ը։
Թրամփը քննադատել է Բոստոնի քաղաքապետ Միշել Վուին փողոցային անկարգությունների համար և հայտարարել, որ կարող է առաջարկել ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյին տեղափոխել հանդիպումները, եթե քաղաքը համարի անապահով։
«Անվտանգության համար, անշուշտ, պատասխանատու են հյուրընկալող երկրների կառավարությունները, և նրանք են որոշում, թե ինչն է լավագույնը հանրային անվտանգությունն ապահովելու համար։ Մենք հույս ունենք, որ այն 16 քաղաքներից յուրաքանչյուրը, որտեղ մենք նախատեսում ենք անցկացնել միջոցառումը, պատրաստ կլինի հաջողությամբ անցկացնել այն և կատարել բոլոր անհրաժեշտ պահանջները», — մեջբերում է Sky News-ը ՖԻՖԱ-ի մեկնաբանությունը։